Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական Realease ընկերության նախագահ Ռեմի Մաքինաջյանին: Զրուցակիցները քննարկել են քաղաքաշինական, այդ թվում՝ բնակելի շենքերի կառուցման և սպասարկման ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող ներդրումային ծրագրեր, անդրադարձ է կատարվել ֆրանսիական հայտնի բրենդների՝ Հայաստանում ներկայացված լինելու հնարավորությանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է ֆրանսիական ընկերության նախագահ Ռեմի Մաքինաջյանի ծրագրերն ու նախաձեռնությունները և հայտնել կառավարության աջակցությունը: